Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հասնել առաջատարին

Սպորտ
unnamed-3-2

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Տատա Սթել» սուպերմրցաշարի 9-րդ տուրում հանդիպեց միանձնյա առաջատար Վեսլի Սոի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը լիովին կկրճատեր մեկ միավորի տարբերությունը եւ կդառնար ֆավորիտներից մեկը: Սակայն ամերիկացի շախմատիստը բավական ակտիվ սկսեց պարտիան եւ միջնախաղում նույնիսկ դիրքային առավելություն ստացավ: Լեւոն Արոնյանը չնայած արագ էր խաղում, սակայն պաշտպանվելիս սխալ թույլ չտվեց եւ շուտով հավասարեցրեց իրավիճակը: Հետագայում կողմերը կրկնեցին քայլերը եւ ստիպված խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Վեսլի Սոն վաստակեց 6 միավոր եւ պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Լեւոն Արոնյանն այժմ 5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Հաջորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով խաղալու է Ռիչարդ Ռապորտի հետ: Հունգարացի շախմատիստը չնայած 3,5 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն մրցաշարի միակ մասնակիցն է, ում հաջողվել է պարտության մատնել աշխարհի գործող չեմպիոնին՝ Մագնուս Կառլսենին: