Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavel-manukyan-1

Երևանի Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ եւս 2 ամսով երկարացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը։ Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի նման որոշումը, եւ հենց դրանով պայմանավորված էլ Պավել Մանուկյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին։ Որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում։ Պաշտպանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակը բարվոք է, նա հենակներով կարողանում է տեղաշարժվել։