Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգներն արդեն պարզել են 2017 լավագույններին

Սպորտ
sport-hradziq

Երեւանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի 85 մարզիկ-մարզուհի: Հանրապետության չեմպիոն են հռչակել հետեւյալ հրաձիգները. Տղամարդիկ Հայկ Բաբայան՝ օդամղիչ հրացան 10մ Զավեն Իգիթյան՝ օդամղիչ ատրճանակ 10մ Ռազմիկ Մինասյան՝ վազող թիրախ 10մ Շանթ Սարգսյան՝ վազող թիրախ, խառը վազք 10մ   Կանայք Ալլա Պողոսյան՝  օդամղիչ հրացան 10մ Էլմիրա Կարապետյան՝ օդամղիչ ատրճանակ 10մ Մարգարիտա Մոսյան՝ վազող թիրախ 10մ Լիլիթ Մկրտչյան՝ վազող թիրախ, խառը վազք 10մ Առաջնության հաղթողներն ու նրանց անձնական մարզիչներն արժանացել են դիպլոմի, մեդալի եւ դրամական պարգեւի: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, անձամբ պարգեւատրել է մրցաշարերում ամենաբարձր արդյունք ցույց տված մարզիկին: Այս տարի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն արժանացել է Զավեն Իգիթյանը: