Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյան. «Իրանում շատ դժվար է լինելու»

Սպորտ
sport-chess-elina

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Էլինա Դանիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոստովանել է, որ դեռեւս պատրաստ չէ շախմատի աշխարհի կանանց առաջնությանը, որը մեկնարկելու է փետրվարին Իրանի մայրաքաղաք Թեհրանում. «Անցած տարի ես երկարատեւ ընդմիջում տվեցի առաջնեկիս ծննդյան հետ կապված: Այդ իսկ պատճառով ներկայումս խաղային փորձի պակաս ունեմ, ուստի Իրանում շատ դժվար է լինելու», - նշեց փորձառու շախմատիստուհին: Համաձայն վիճակահանության առաջին փուլում Էլինա Դանիելյանը հանդիպելու է Պադմինի Ռութի հետ: Խոսելով առաջիկա հակառակորդի մասին՝ նա մասնավորապես ասաց. «Մրցակիցս թեեւ երիտասարդ է, բայց շատ վտանգավոր է, քանի որ ներկայացնում է Հնդկաստանը, որտեղ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում կանանց շախմատը: Բացի այդ առաջնությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, որտեղ պարզապես սխալվելու իրավունք չունես: Համենայնդեպս, կձգտեմ հնարավորինս լավ հանդես գալ Թեհրանում», - եզրափակեց կանանց շախմատի մեր առաջատարը: