Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլիպ Բուայան և Արման Թաթոյանը քննարկել են Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lapshin

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդուիրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային: Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքիընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ,պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը եւ իրականացնելու նոր ծրագրերազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Կարեւորվել էքաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ սերտ աշխատանքը: Պաշտպանը Ֆիլիպ Բուայաի հետ քննարկել է նաեւ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորենվտանգում է խոսքի ազատությունը եւ անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում էիրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչնշանակություն եւ դա չի կարող լինել որեւէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այսդեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի եւքաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին: Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջին եւ 2017 թվականի հունվարիսկզբին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքներիվերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիազրժեք արտահայտում է փաստահավաքաշխատանքների արդյունքները:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ