Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տվյալներ վթարից տուժածների վերաբերյալ

Քաղաքականություն
avtovtar

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացնում է,  որ Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։ Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 22-ին  ժամը 14.27-ին  Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց: Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ: