Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգի հայ համայնքի հոգևոր հովիվն այցելել է ԼՂՀ

Պաշտոնական
unnamed-75

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է  Գերմանիայի  Բադեն Վյուրթենբերգ երկրամասիհայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին: Վարչապետը բարձր է գնահատել  հայ համայնքի  ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնությունցուցաբերելու համար: «Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրներիլուծում չէր, այն առավել ևս հոգեբանական մեծ աջակցություն էր ողջ արցախահայության համար»,- նշել է կառավարության ղեկավարը և ՏերՏիրատուր քահանա Սարդարյանին հանձնել կառավարության շնորհակալագիրը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Տեր Տիրատուրը վարչապետին ներկայացրել է իրենց առաքելության մասին ևհավելել, որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու: Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Սամվել Ավանեսյանը և կառավարության աշխատակազմիղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին