Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար սպասարկում՝ «Շիրակ» օդանավակայանում 

Քաղաքականություն
sam

ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ»   օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար: «Շիրակ»   օդանավակայանի զարգացման,  գործունեության ընդլայնման, ինչպես նաև   այն առավել գրավիչ դարձնելու  նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման  գումարը  կազմում էր 33.000 դրամ: Այս որոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը  «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանելով տուրիզմի` այդ թվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: