Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԷԿ-ի խնդիրն առաջացել է սառույցի կուտակումից. փոխնախարար

Տնտեսություն
atomakayan

Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված որևէ խնդիր չկա. այսօր հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` անդրադառնալով վթարային անջատման հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքին: Խնդիրն առաջացել է սառույցի կուտակումից. «Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, համակարգային ոչ մի վթար չի եղել: Դա ատոմակայանի խնդիր չէր»:   Հիշեցնենք, բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: