Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնավնասված կալանավորները նոր խուց են տեղափոխվել ստիպված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bant-nkar

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի 2-րդ խցում բնակեցված դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են հինգերորդ հարկի 89-րդ խուց»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից։ Նաև պնդեցին՝ նրանց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։ Տեղեկությունը հաստատեց նաև կալանավորներից մեկի հարազատը, ով սակայն պնդեց՝ կալանավորներն ստիպված են եղել այդ որոշումն ընդունել. «Նրանց մարմնի վրա այլևս որևէ անվնաս տեղ չի մնացել և անօգուտ են համարել շարունակել իրենց իրավունքների համար պայքարել, օրենքն իրենց չի պաշտպանում։ Կալանավորները կարծում են, որ այդպիսով իրենց ընտանիքներին են վնասում, և ստիպված համաձայնվել են տեղափոխման հրահանգին»,- «Ա1+»-ին փոխանցեց կալանավորներից մեկի հարազատը։ Նրա պնդմամբ՝ տեղափոխման ժամանակ դատապարտյալների նկատմամբ ուժ չի կիրառվել։ Նա պատմեց նաև, թե ինչ վիճակում է հինգերորդ հարկի 89-րդ խուցը. «Իշխանությունները մեծ գումարներ են ստանում կալանավայրերը բարեկարգելու համար, սակայն էդ խցերը խուզի բուն են իսկական։ Նրանց մենակ մենք`ընտանիքներս ենք պահում, թե չէ այն վիճակում են, որ պատրաստ են ամեն ծայրահեղ քայլի դիմելու։ Էդ վիճակով տեղափոխվել են խոզի խուց, որ մենք իմանանք՝ իրենք թեկուզ կես մարդ են, բայց ապրում են»։ Դատապարտյալներին հատկապես մտահոգում է իրենց նկատմամբ իշխանությունների և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների վերաբերմունքը. «Իրենք  անտեսված են բոլորի կողմից, և Արդարադատության նախարարության, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, և Քրեակատարողական վարչության կողմից։ Գոնե իրենց այցելեն՝ հարցնեն ինչ խնդիրներ ունեն, րոպեն մեկ ասում են՝ հետաքրքրվել ենք, դատապարտյալները լավ են»։ Անօգուտ են նաև դատապարտյալների խնդրանքները՝ բանտի ղեկավարությանը։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարը Սերոբ Հարությունյանն է, ով հանդիպելու և խնդիրները քննարկելու կալանավորների խնդրանքներն իր մեթոդներով է լուծում։ Մեր տեղեկություններով՝ վերջինս հարցը գողականների միջոցով է լուծում, ովքեր «բազարներ» մակարդակով լռեցնում են «ըմբոստ» կալանավորներին։   kalanavor