Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրանոց՝ եկեղեցու տարածքում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-karapetyan

Թուրքիայի իշխանությունները թույլատրել են   Խարբերդի  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցել։ 200 տարվա պատմություն ունեցող հայ ավետարանչական այս եկեղեցին  միակն է հայկական հոգեւոր կառույցներից, որ պահպանվել է  Արեւմտյան Հայաստանի  Խարբերդ քաղաքում: «ճիշտ է, ծածկը քանդվել է ժամանակի ընթացքում, սակայն,  կարծում եմ, դա միտումնավոր չէ, շենքը տասնամյակներ չնորոգվելով փտել է ու թափվել, անտերությունից է, բայց պետական ծրագիր՝ ոչնչացնելու չի եղել»,-ասում է   հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Այս եկեղեցին Դիարբեքիրի մշակույթի եւ բնական ժառանգության պահպանության ցուցակում  գրանցված է որպես  ասորական։ Հուշարձանագետը վստահ է՝ եկեղեցին դեռ կանգուն  է միայն այն պատճառով է, որ թուրքերը վստահ են, որ հայկական չէ։ «Ասորիներից վախ չունեն, քանի որ ասորիների հայրենիքը չէ սա։ Երբ տանդ մեջ չես, խնդիր չես, վտանգ չես։ Մեկ հայը Վանում խնդիր է, մեկ միլիոն էլ լինենք Ստամբուլում՝ խնդիր չենք»։ Հենց սա է պատճառը, որ օրինակ Ստամբուլում այսօր շուրջ 37 հայկական եկեղեցի է գործում, մինչդեռ Արեւմտյան Հայաստանի տարածքում եղած հայկական եկեղեցիներն անխնա ոչնչացվել են։ Թե քանի հայկական պաշտամունքային կառույց է եղել Արեւմտյան Հայաստանում ու քանիսն է ոչնչացվել՝ հիմա ոչ ոք չի կարող ասել։ Բանն այն է, որ դրանք մինչեւ 1915 թ-ը, երբ սկսեցին ավերվել, հաշվառված չեն էլ եղել։ Երիտթուրքական կառավարության հանձնարարականով 1910 –ական թ-ին Պոլսո պատրիարքարանն ըստ նահանգների կազմել է միայն գործող հայկական եկեղեցիների ցանկ։ Սակայն հենց այն  պատճառով, որ հաշվառվել  են միայն գործող եկեղեցիները, այն էլ ոչ բոլոր նահանգների՝ կարելի ասել, որ այս ցանկն ամբողջական չէ։ «Անհայտ պայմաններում այս ձեռագրի կրկնօրինակը, որ Մատենադարանում էր պահվում եւ բնագրի արժեք ուներ՝ Մատենադարանից անհետացել է»,- տեղեկացրեց Ս. Կարապետյանը։ Մինչեւ  ցուցակի անհետանալը, 1964 թ-ին դրանք թարգմանվել ու հրապարակվել են, միայն թե որոշ տեղանունների անվանումները ճիշտ չեն թարգմանված ու անճանաչելի են։ Հիմա անգամ դրանք ստուգելու հնարավորություն պարզապես չկա։ Ավելին՝ տեսանյութով