Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ

Սպորտ
unnamed-72-1

Գրոսմայսետր Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Հոլանդիայում շարունակվող «Տատա Սթել» սուպերմրցաշարում: Այսօր կայացած 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով հանդիպեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Լեւոն Արոնյանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ, չնայած սկզբնախաղում նավակ զոհաբերեց եւ որակ կորցրեց: Մեր հայրենակիցն այժմ վաստակել է 4,5 միավոր եւ կրկին միացել այն շախմատիստներին, որոնք շարունակում են հետապնդել մրցաշարի առաջատարներին՝ Ուեսլի Սոյին եւ Յի Վեին, որոնք ունեն համապատասխանաբար 5,5 եւ 5 միավոր: Հաջորդ 9-րդ տուրը տեղի կունենա հունվարի 24-ին: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի մրցաշարի միանձնյա առաջատարի հետ: