Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում սահմանադրական փոփոխությունների դեմ հանրաքվեի շտաբ է ձևավորվել

Քաղաքականություն
5f020d55493c7a1e396de29ca6421805

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Սիրելի' արցախցիներ, Մենք ձևավորել ենք Հանրաքվեի շտաբ և քարոզելու ենք սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ: Եթե կան գաղափարներ, միանալու ցանկություն, առաջարկություններ, գրեցեք մեզ: Նա մասնավորապես գրել է. «Այսօր` 2017թ. հունվարի 21-ին տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ` օրակարգում ունենալով կուսակցության վերաբերմունքը փետրվարին կայանալիք սահմանդրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի վերաբերյալ: Կուսակցության գործադիր մարմինը որոշել է ձևավորել Հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար»: