Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը.armenpress.am

Պաշտոնական
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

ԱՐՄԵՆՊՐԵՍ Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21­-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ­ի 110 կՎ­ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։ Նա հայտնեց, որ ժամը 16.05-­ին բլոկ-­գեներատոր-­տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ­3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է: Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետի խորհրդականի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ­ի 3­րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից: Ըստ նրա՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20­ին Բջնիի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով. Մանրամասն կարդալ սկզբնաղբյուր կայքում  ԱՐՄԵՆՊՐԵՍ