Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալներն ահազանգում են, որ իրենց մահակներով ծեծել են

Հասարակություն
243f687d3585f9318d57ff03793443e9

Երեկ ինքնավնասումներ են տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դատապարտվածներից մեկի բարեկամը պատմեց, որ դատապարտվածները նման քայլի են դիմել, քանի որ աշխատակիցները մահակներով ծեծել են իրենց: «Դատապարտվածներից մեկը դանակով փորն է վնասել, մյուսը՝ վիզը, թեւերը, փորը: Մի ահավոր վիճակ է:  Նրանց նույնիսկ քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել եւ հետո նոր միայն բերել խուց»,- ահազանգեց հարազատը: Նրա պատմելով՝ խնդիրը առաջացել է նրանից, որ դատապարտվածներին 1-ին հարկի իրենց խցից ցանկանում են տեղափոխել 5-րդ հարկի խցերից մեկը, որը անմխիթար վիճակում է գտնվում: «Տղաներն ասում են այնպիսի խուց է, որ նույնիսկ խոզը չի մնա: Ասում են բարեկարգեք կամ մենք սարքենք, նոր գնանք այնտեղ: Ինչն էլ խնդիր է առաջացրել:  Ճիշտ է՝ առաջին հարկում խոնավ է, բայց նորմալ սարքած է»,- ասաց  դատապարտյալներից մեկի հարազատը: Դատապարտյալները խնդրում են պատկան մարմիններին ուշադրություն դարձնել իրենց խնդրին: Ոչ աշխատանքային  օրվա պատճառով չկարողացանք պարզաբանում ստանալ ԱՆ ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնից: