Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նա իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին եւ կրակն է ընկել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCreddated

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի և «Ելք»-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ի պատասխան այսօր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց. «Ես ճանաչում եմ Սեյրան Օհանյանին, որին շատ հարգում եմ՝ որպես զինվոր, մարդ, որը իմ եղբորից հետո հարազատի նման է վերաբերել իմ ընտանիքին, սակայն ես բացարձակապես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին՝ ես չգիտեմ՝ ինչ նպատակներով է նա քաղաքական դաշտ մտնում: Այն կուսակցությունները, այն շրջանակը, որոնց հետ նա փորձում է համագործակցել, այդքան էլ օգտագակար չէ, այդ շրջանակով հաջողության հասնելը հայ իրականության մեջ անհնարին է: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա իմ վարչապետության տարիներին 6 ամիս միասին աշխատել ենք, նրան համարում եմ շատ խելացի մարդ, ափսոս նա իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին եւ այդ պատճառով էլ կրակն է ընկել»: