Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել են Արագած Ախոյանի գեղանկարները

Քաղաքականություն
aragac

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: «Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է: aragac2 Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ: Կարեւորելով ցուցահանդեսի կազմակերպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պատգամավորին եւ մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ: aragac3 Արագած Ախոյանը երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար: ՀՀ ԱԺ