Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյան օրը պատրաստվում է խաղի

Քաղաքականություն
heno-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է իր ծննդյան 28- ամյակը: Այդ մասին հայտնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի թվիթերյան էջը: Մեր ֆուտբոլիստն այժմ պատրաստվում է Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Սթոք Սիթիի» հետ արտագնա խաղին: Այն կսկսի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմից միմիայն հաղթանակ են ակնկալում, քանի որ առաջին խաղաշրջանում «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հենրիխ Մխիթարյանից նրանք սպասում են լավ խաղ եւ գոլեր՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ: