Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում նշեցին Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակը

Մշակույթ
20170120_184133

40 տարվա ընդմիջումցի հետո պետական  տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն առաջին անգամ դերասանական խաղին հետևում էր հանդիսատեսի կարգավիճակով։ Հարազատ թատրոնի սաներն ու ռեժիսորի ուսանողները պատրաստել են ներկայացում, որով էլ շնորհավորեցին իրենց վարպետի 60-ամյակը։ «Ես չգիտեմ, թե ինչ է կազմակերպվել, բայց սպասելիքները մեծ են, բոլորն էլ տաղադավոր մարդիկ են և համոզված եմ, որ հետաքրքիև է լինելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Բաբայանը։ Դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, շուրջ 13 տարի աշխատելով Ռուբեն Բաբայանի հետ, նշում է, որ իր վարպետից շատ բան է սովորել։ «Պարոն Բաբայանն ինձ համար մեծ ուսուցիչ է ոչ միայն ռեժիսուրայի ասպարեզում, այլև` կյանքի հանդեպ տեսլականի»,- ասաց Նարինե Գրիգորյանը։ Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեց Ռուբեն Բաբայանի կյանքը: Դերասանական համարներով հանդես եկողները հոբելյարի ուսանողներն էին: «Պարոն Բաբայանից շատ բան ենք սովորել ու նախ և առաջ իր շնորհիվ մեծացել է մեր աշխարհայացքը, փոխվել մտածելակերպը։ Շատ հետաքրիր է իր հետ շփվել, որովհետև նա միշտ անկանխատեսելի է ու շատ հումորով»,- մեզ հետ զրույցում նշեց ուսանողուհի Մերի Մարգարյանը։ Ռուբեն Բաբայանի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառման ավարտին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հոբելյարը պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։ 20170120_195445