Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ

Սպորտ
unnamed-71

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Տատա Սթել» սուպերմրցաշարի 6-րդ տուրում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց եւ մի  պահ դիրքային առավելություն ստացավ ըստ համակարգչի: Սակայն նորվեգացի շախմատիստը սկզբում պաշտպանվեց, ապա իրեն հատուկ ոճով հակագրոհի անցավ: Լեւոն Արոնյանը  բավական անսխալ գործեց պաշտպանվելիս եւ ուժեղ մրցակցին թույլ չտվեց առավելություն ստանալ: Արդյունքում, 30-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը 6 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա մեկ միավոր զիջում է մրցաշարի միանձնյա առաջատար Ուեսլի Սոյին, կեսով՝ Մագնուս Կառլսենին ու Պավել Էլյանովին: Վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ, որը 3 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: