Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի բժիշկները այցելել են Ստեփանակերտի  «Մանկական» հիվանդանոց

Հասարակություն
unnamed-57-1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն  այցելել են Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոց: Երևանի վերոնշյալ բուժհաստատության մասնագետները՝ վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների մասնագետ,  տեղում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ: Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է   անհրաժեշտ դեղորայք: