Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը համարում ենք արժեքավոր գործընկեր. դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
des

Բրիտանական դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ: 1992թ. հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այս առթիվ ասել է. «Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը: ՄԹ-ը Հայաստանը համարում է երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր: Անցած 25 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունն աջակցել է Հայաստանին ՝ ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր դառնալու իր ճանապարհին: Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստ է շարունակել աշխատել իր հայ գործընկերների և բարեկամների հետ՝ է՛լ ավելի ամրապնդելու և խորացնելու մեր համագործակցությունը»: