Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016թ.-ին ծնված 4-րդ երեխաներին՝ 4000-ական դոլար

Հասարակություն
unnamed-53

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին՝ Արցախին մշտապես աջակցելու համար: unnamed-54 «Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից, ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով: Բարերարի կողմից իրականացվող այս հերթական ծրագիրը նպաստել և նպաստելու է հանրապետությունում ծնունդների աճին, և, համոզված եմ, որ այն իր բարերար ազդեցությունն է ունենալու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա: Վստահ եմ, որ այս երեխաները լինելու են մեր հայրենիքի օրինակելի քաղաքացիներ, և չի բացառվում, որ հենց նրանց մեջ են մեր մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների ապագա հայտնի գործիչները»,- ասել է վարչապետը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և երեխաների ծնողներ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին