Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անվամբ. Ա. Բախշյանի նախագիծը

Հասարակություն
1508

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ այսօր ավագանու որոշման նախագիծ եմ ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով առաջարկել եմ Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: «Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- նշել եմ ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ