Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թենիսի ֆեդերացիան հրաժարվել է բուքմեյքերների ծառայությունից 

Սպորտ
sport-tototenis

Թենիսի միջազգային ֆեդերացիան խզել է Betway բուքմեյքերային ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ինչպես նշված է ԹՄՖ-ի պաշտոնական հաղորդագրությունում, ֆեդերացիան նման քայլի  է գնացել, որպեսզի նվազագույնի հասցնի պայմանավորված խաղեր կազմակերպելու հնարավորությունը: Ի դեպ, պայմանագրի ավարտին մնում էր մեկ տարի: ԹՄՖ-ն միաժամանակ հայտարարել է, որ դադարեցրել է բուքմեյքերային բոլոր օպերատորների հետ հարաբերությունները: Պատճառն այն է, որ Tennis Integrity Unit հակակոռուպցիոն գործակալության տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում մեծացել են կասկածելի խաղադրույքները: