Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապուտիկյանին առաջիններից հնարավորություն տվեցին այցելել Սիրիա, Լիբանան (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
silva-kaputik

Քաղաքացիական խիզախություն ու անհանգստություն. հենց այսպես են հիմա հիշում ու բնութագրում Սիլվա Կապուտիկյանին։ Նա այն հեղինակավոր մտավորականներից էր, որի խոսքին մարդիկ սպասում էին, ում լսում էին ամենաբարձր ատյաններում։ «Անցած տարի նշեցինք Անկախության 25-ամյակը, սակայն ես չեմ հիշում, որ ասվեր այն մասին, որ ակունքներում Կապուտիկյանն էր կանգնած իր ստորագրահավաքով իր շահեկան ելույթներով ու հոդվածներով»,- ասաց  Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։ Հունվարի 20-ին լրանում է բանաստեղծուհու ծննդյան 98-ամյակը: Այդ առիթով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին այցելության էին եկել մտավորականներ, քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք ճանաչել են նրան։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը հիմա էլ հիշում է՝ անգամ խորհրդային ամենադաժան տարիներին նա ոչ միայն պոետ էր, այլեւ ակտիվ քաղաքացի։ «1980-ական թվականների կեսերին, երբ շատ մտահոգված էր հասարակությունը հայկական ատոմակայանի վիճակով, Կապուտիկյանը լսելով գիտնականներին՝ մի խումբ ստեղծեց, որ բավական լուրջ աշխատանք տարան, որպեսզի ատոմակայանի վիճակը փոխվեր։ Ուղիղ 1.5 տարի ատոմակայանը կանգնեց վերանորոգման՝ շնորհիվ այդ խմբի գործողությունների»,-ասաց Արամ Սարգսյանը։ Լիբանանահայ Թորոս Թորանյանը ուսանողական տարիներին հաճախ էր հանդիպում Կապուտիկյանի հետ։ Այն տարիներին թեեւ փակ էին Խորհրդային Միության սահմանները, սակայն հենց  Կապուտիկյանին առաջիններից հնարավորություն տվեցին այցելել Սիրիա, Լիբանան. «ժողովուրդը շատ սիրում էր նրան եւ նորածին աղջիկներին սկսեցին Սիլվա կոչել։ Նա մեր լեզուն շատ լավ գիտեր, երբ կխոսեր՝ շատ տրամաբանական կխոսեր»։ Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» և այլ ուղեգրություններ: Նա նաեւ մանկական բանաստեղծությունների հեղինակ է: Սակայն նրա ստեղծագործություններում միշտ կենտրոնական տեղ են զբաղեցրել հայրենիքի եւ սիրո թեմաները։ O?UCeC 27-CY ??U?ei?YC ?e?cCY N?Yn?a»iaoAU?Y 80-?UU? i?n»ECoC I?a?IoaoAU?Uµ ?? Y?E?·?N eaµ»ni oaa?nU?YA a?n·??in»o ??·?UCY U??IaoUAC, InAaoAU?Y, ·CiaoAU?Y ? ?eaOc?a?NaoAU?Y UC ??nu ??E?iaOY»nC: ??Y?ei»OI eCEi? I?aaoiCIU?YA a?n·??ini»o eaonµ O»enaa O??iaoC ?u?Y??Yai: Armenian President Robert Kocharian decorated with medals some officials working in the sphere of education, science and culture for their lifelong contribution as part of national celebrations for the 80th year anniversary of the declaration of independence May 27. Armenian poetess Silva Kaputikian was decorated with St. Mesrop Mashtots order. Photo by Martin Shahbazian /ARMENPRESS/. Silva Kaputikian (Sylva Gaboudikian), still a major figure in contemporary Armenian literature, in her didactic poem, "Lines to My Child," implores her child to forget his mother before he forgets his mother tongue.