Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմեկնի Լատվիա

Սպորտ
sport-futzal

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նեկայումս մարզական հավաք է անցկացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մեր թիմը նախապատրաստվում է 2018թ Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի: Այն անցկացվելու է հունվարի 26-29-ը Լատվիայի Յելգավա քաղաքում: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի ֆուտզալի ընտրանիները: Խմբից հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն հաղթողը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը ընտրական մրցաշարին նախապատրաստվելու համար հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Սարգիս Ասկաջյան («Շուֆեաթ», Լիբանան) Էռնեստ Ակոպով («ՎՏԲ-Բանկ», Վրաստան) Դեյվիդ Ռիկարդո Չավես («Լեո») Հակոբ Լոբասյան («Չարբախ»)   Ֆուտբոլիստներ Սարո Գալստյան («Լեո») Արմեն Բաբայան («Չարբախ») Գարեգին Մաշումյան («Չարբախ») Անդրանիկ Կարապետյան («Հոմենեթմեն Բուրջ Համուդ», Լիբանան) Սարո Մարդանյան («Լեո») Բորիս Վարդանյան («Վոլգա» Սարատով, Ռուսաստան) Էդգար Կիրակոսյան («Հոմենեթմեն Բեյրութ», Լիբանան) Դավիթ Սուջյան («Չարբախ») Սարգիս Նասիբյան («Լեո») Էդվարդ Մկրտչյան (ՎՊՀ) Հակոբ Ուզունյան (ՀՊՏՀ) Տիգրան Վարդանյան («Լեո») Սարգիս Մարգարյան («Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս)