Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է Գետիկ գետը

Կարևոր լուրեր Հասարակություն
a74bba0b233fffe262178a272c7ed702

Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին՝ «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին ՈւԱԶ մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱԻՆ