Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը միանում է սայթաքած առաջատարներին

Սպորտ
gabuzyan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության ոսկե մեդալի համար կպայքարեն միանգամից հինգ շախմատիստ: Այսօր կայացած նախավերջին 8-րդ տուրում չորս առաջատարներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տանել: Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը իրար հետ ոչ-ոքի խաղացին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Տիգրան Հարությունյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի հետ: Նրանցից կես միավոր պակաս ունեցող շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Հովհաննես Գաբուզյանը, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը պարտություն կրեցին եւ դուրս մնացին չեմպիոնական մրցավազքից: Վաղը կայացող եզրափակիչ տուրում ամենակենտրոնականը Հովհաննես Գաբուզյան – Զավեն Անդրիասյան հակամարտությունն է: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ Տիգրան Պետրոսյանի - Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան - Տիգրան Հարությունյան եւ Արման Փաշիկյան Սամվել Տեր-Սահակյան պարտիաները: [caption id="attachment_1514587" align="alignnone" width="500"]Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House[/caption] Կանանց առաջնությունում առաջատարը վարպետության թեկնածու Սիրանուշ Ղուկասյան, որն իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր: Ներկայիս գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը 5,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: [caption id="attachment_1514588" align="alignnone" width="500"]Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House[/caption] Վաղը նախատեսված 9-րդ տուրում Սիրանուշ Ղուկասյանը կհանդիպի միջազային վարպետ Աննա Հայրապետյանի հետ, որը 5 միավորով 3-4-րդ տեղերը բաժանում է Սուսաննա Գաբոյանի հետ: Մարիա Գեւորգյանը կխաղա առաջնության ընդգծված ետնապահներից մեկի՝ Նարե Առաքելյանի հետ, ով ընդամենը 1,5 միավոր ունի: [caption id="attachment_1514589" align="alignnone" width="500"]Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House Armenian men and women chess tournaments took place at the RA Chess House[/caption]