Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Ժառանգություն»-ում ընդհանուր հայտարարի չեկան (տեսանյութ)

Քաղաքականություն
jarangutyun

Շուրջ  երեք ու կես ժամ տեւած հանդիպումից հետո «Ժառանգություն» կուսակցության այնդամներն  այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան՝ ընտրություններին կգնա՞ն միայնակ, թե՞ դաշինքով: Վարչության  նիստին  մասնակցում էին կուսակցության ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը մնացել է իր տեսակետին եւ ընտրություններին միայնակ գնալու կողմնակից է: Հարցին, հնարավոր է տարաձայնությունների ընթացքում լքի կուսակցությունը, նշեց՝  ոչ։ Արմեն Մարտիրոսյանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց, որ կուսակցությունում  ընդհանուր առմամբ  երկրում իրավիճակ փոխելու կողմնակիցներն են շատ, այսինքն ՝ դաշինքով գնալու կողմնակիցները։ Թե երբ վերջնական եզրահանգման կգան, հստակ ժամկետ հայտնի չէ: