Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիայում Վենուս Ուիլյամսին համեմատել են գորիլայի հետ

Սպորտ
unnamed-41

Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կանանց մրցաշարի Վենուս Ուիլյամս – Ստեֆանի Ֆոգել հանդիպումը հայտնվել է խոշոր սկանդալում: Սակայն այն կապ չունի ամերիկացի եւ շվեյցարացի թենիսիստուհիների հետ: Պարզվում է, որ ESPN հեռուստաընկերության մեկնաբան Դագ Ադլերը, որը նախկին թենիսիստ է, Վենուս Ուիլյամսին համեմատել է գորիլայի հետ: Դա մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում: Հեռուստաընկերության ղեկավարությունը դեռեւս որեւէ բացատրություն չի տվել, սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, ESPN-ը հեռուտադիտողների աուդիտորիան պահպանելու նպատակով հնարավոր է ձերբազատվի Դագ Ադլերից: