Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա Ստամբուլում՝ ի հիշատակ Հրանտ Դինքի (տեսանյութ)

Քաղաքականություն
6217b60eff768881347b62e8c7d2b764

«Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված ակցիա է Ստամբուլում։ Շիշլի թաղամասում ոստիկանական խիստ հսկողություն է սահմանվել։ Իրավապահ մարմիններն այսօր առավոտից փակել են «Ակօս»-ի խմբագրություն տանող պողոտաները։ Դինքին նվիրված հիշատակի արարողություններ են տեղի ունենալու նաև Անկարայում, Բեռլինում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Տորոնտոյում, Օտտավայում։ Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։ Նա թուրքական իշխանություններին կոչ է արել ակտիվացնել ջանքերը՝ մտավորականի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ։