Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանս Ունիվերսալ» ընկերության տնօրենի քրգործը հանձնվել է քննչական ծառայությանը

Պաշտոնական
16fd08c1-717f-43da-a5c3-085c1678cef6

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երևանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել Տրանս Ունիվերսալ շինարարական  ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաև պայթուցիկ նյութ: Մասնավորապես, փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաև ֆենազեպամ և տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ: Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որևէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների և պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ  դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը` իրեն վնասելու և քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն