Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասիայի ակումբային չեմպիոնը հեռացվել է մրցաշարից

Սպորտ
sport-asia

Ֆուտբոլի Ասիայի չեմպիոնների լիգայի հաղթող «Չոնբուկ Հյունդայ Մոտորսը» զրկվել է 2017 թվականին նույն մրցաշարին մասնակցելու իրավունքից: Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հարավկորեական ակումբին պատժել է այն բանի համար, որ 2014 թվականին նրա ներկայացուցիչը փորձել է կաշառք առաջարկել մրցավարներին: «Չոնբուկ Հյունդայ Մոտորսի» ղեկավարությունը այդ կապակցությամբ հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու են Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանում: Ասիայի չեմպիոնների լիգայի գալիք մրցաշարում գործող չեմպիոնին կփոխարինի «Ջեջու Յունայթեդը», որը անցած տարի 3-րդ տեղն է զբաղեցրել Հարավային Կորեայի առաջնությունում: