Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն ինքն է քանիցս ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
9c2e842233a6190e68950fedb0e45525

Ի պատասխան Լավրովի հայտարարությանը հաջորդած ադրբեջանական հիստերիայի Պաշտոնական Բաքուն հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: «Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ի պատասխան ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»: Ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Լավրովը հարուցել է Ադրբեջանի ոչ միայն պաշտոնական, այլ նաև փորձագիտական շրջանակների զայրույթը: Վրդովված է նաև մամուլը «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը», - այս ու այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Կրեմլին հիշեցնում են Ղրիմի բռնակցումից մինչև Հալեպի ռմբակոծում: «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնը հիշեցնում է, որ 1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։ Ներկայացնում ենք պատմական կադրեր: «Արցախն այսօր»