Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Ադրբեջանն այդքան զենք գնում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-35

Ադրբեջանը քաղաքական ասպարեզում փորձում է օգտագործել նաեւ միջազգային ինստիտուտների հնարավոր մեխանիզմները։ Հատկապես ԵԱՀԿ-ի պարագայում, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Ադրբեջանը վետո է դրել մի քանի բյուջետային ծրագրերի  հաստատմանը, ինչի արդյունքում Երեւանում կարող է փակվել ԵԱՀԿ-ի գրասենյակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ «Այդ գրասենյակը օժանդակում է Հայաստանի ներքին խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, մարդու իրավունքներին, բնապահպանական ծրագրերի իրականացմանը, տարածքների զարգացմանը, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներին»։ Անդրադառնալով Ադրբեջանի սահմանագծերում ակտիվությանը, Թ. Պողոսյանն ընդգծեց, որ լավագույն անդրադարձը ՌԴ-ի արտաքին գործերի նախարարն է կատարել՝ բացատրելով Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միայն Ադրբեջանի ներքին հարցը չէ եւ ռազմական լուծում չի կարող լինել։ «Ճիշտ դիվանագիտության դեպքում մենք կարող ենք շատ հայանպաստ հայտարարություններ գտնել, սակայն կյանքն ու իրականությունը առաջնագծում այլ է։ Թող էլի մի 20 արտգործնախարարներ դրական արտահայտվեն, դրանից արդյո՞ք անվտանգության խնդիրներ ենք լուծելու, դրանից Չինարիո՞ւմ է առավել անվտանգ լինելու, թե՞ Թալիշում։ Մենք պետք մի բան լավ գիտակցենք, որ ամեն ինչ մի կողմ դնելով պետք է զարկ տանք գիտությանը, ռազմարդյունաբերությանը, բանակաշինությանը։ Պետք է կանխատեսենք ապագա սցենարները, թե ինչի համար է Ադրբեջանն այդքան զենք գնում, որտեղ է օգտագործելու եւ ինչ է անելու։ Այս տեսանկյունից կարծում եմ 2017 թ-ի ռազմական բյուջեն պետք է վերանայվի»,-ասաց նա։