Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». փոխնախարար (տեսանյութ)

Տնտեսություն
xaxox7

2015 թ.-ից  խաղողագործներին չվճարված է մնացել 105 միլիոն դրամ պարտք, որից 84 միլիոնը  տխրահռչակ  «Վինար» ընկերության պարտքն է: Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց  Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա հիշեցրեց, որ Կառավարությունը արդեն միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի խնդիրները պարզաբանվեն իրավական դաշտում, այս պահին  քննարկումներ են ընթանում: Լրագրողների ճշտող հարցին` միայն «Վինա՞րն» է տխրահռչակ` փոխնախարարը պատասխանեց. «Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ  է «Վինարը»»: Մանրամասնեը՝ տեսանյութում