Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ զուգարան էլ չունեն». ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-nkar

Ցուրտ ձմեռը՝ անմարդկային պայմաններում։ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի հանրակացարանների բնակիչները   կառավարության շենքի մոտ ահազանգում են իրենց վիճակի մասին։ «Պայմանի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ոչ ջուր կա, ոչ կոմունալ, ընդհանրապես՝ հարմարություններ։ Մարդիկ վեդրո են նստում, զուգարան չունեն։ Ունեմ 3 անչափահաս երեխա, տուն չունեմ, անձրևը գալիս է, երեխաներս անձրևի տակ, էս ու էն յան եմ տանում։ Մարդիկ 300 000-ի փայտ են վառում, չեն տաքանում` սաղ պատերը ճաքած, սառույցներ կախված»,- ասում է Լենուղու բնակիչներից մեկը։ 29 տարի առաջ Լենուղի գյուղի հանրակացարանային երեք շենք վթարային է ճանաչվել։ Մեկի բնակիչները ստացել են դրամական փոխհատուցում և տեղափոխվել։ 22 ընտանիք դեռ իր հերթին է սպասում։ «Խաբում է մարզպետը, գնում ենք՝ ասում է լավ կլինի, ընտրություն է՝ լավ կլինի։ Չեմ ընտրելու, սուտ ա խոսում»,- պատմում է մի կին։ Մարզային իշխանություններից հույսները կտրած անցած նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանին են դիմել։ Այստեղից էլ են խորհուրդ տվել սպասել, սակայն վիճակն օրհասական է։ Գյուղացիներից մեկը նշում է. «Պատասխանը՝ հրատապ ծրագրերի մեջ է, ասում են՝ առկայության դեպքում ձեր խնդրին լուծում կտան։ Ոնց որ երեխեն սոված լինի ամեն անգամ ասես՝ երբ հաց լինի՝ կտամ։ Ե՞րբ կլինի, էդ երեխեն մեռավ»։ 80-ամյա Ջեմմա Հովհաննիսյանի որդին՝ օդաչու Սարգիս Գրիգորյանը 2001 թվականին Իրանում զոհվել է ինքնաթիռի վթարից։ Մինչև 2008 թվականը մայրը փոխհատուցում է ստացել, սակայն արդեն 9 տարի զրկված է ֆինանսական աջակցությունից։ «Օրենքով նշանակել էին աշխատավարձի տոկոսները, որ ստանայի, բայց չեմ ստանում։ 80 տարեկան կին եմ, ես արդեն 10 տարի բողոքում եմ։ 02։05 Շատ մեծ գումար կուտակվել է, եղել ենք Արփինե Հովհաննիսյանի, Հովիկ Աբրահամյանի մոտ, խնդրեցինք որ թող սառեցնեն, գոնե ամսական աշխատավարձը տան, դա էլ չեն տալիս»,- ասում է Ջեմմա Հովհաննիսյանը։ Հունվարի 20-ին՝ վաղը, հայտնի կդառնան «Նաիրիտ» քիմիական գործարանը վերագործարկել ցանկացող կազմակերպությունների անունները։ Դիմել է նաև Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգը, որը հաշվի է առել «Նաիրիտ» գործարանի աշխատողների մշակած վերագործարկման ծրագիրը Սակայն վարչապետն  այնքան էլ ոգևորված չէ նաիրիտցիների առաջարկով։ Անահիտ Մանուկյանը նշում է. «Կարեն Կարապետյանը մեղմ ասած չի ուզում հավատալ, որ Նաիրիտ գործարանի մասնագետները լավ ծրագիր են ներկայացրել, ծրագիրն արդիական է։ Մասնագետը ծրագիր է ներկայացրել, և առ այսօր ծրագիրը չի փոխՎում, ձեր կարծիքով՝ այդ պարագայում ծրագիրն արդիակա՞ն է, թե ոչ»։ Ինչպես նաիրիտցիներին, այնպես էլ Կառավարության առջև հավաքված մյուս քաղաքացիներին գործադիրից որևէ մեկը չմոտեցավ։ Բայց նրանք պատրաստվում են հաջորդ շաբաթ էլ շարունակել ակցիաները։