Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը զգուշացնում է նախարարներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5458E7E0-24AF-440B-9561-5A0BCA9B0CEB_cx0_cy2_cw0_w987_r1_s_r1

Նախարարությունները հաճախ կառավարությանը ներկայացվող նյութերը ներկայացնում են  վերջին պահին, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Այսօր կառավարության նիստի ժամանակ իր դժգոհությունը հայտնեց աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց նրա հետ՝ հավելելով. «Բոլոր գերատեսչությունները հանձնարարականների կատարման վերաբերյալ այսուհետ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու: Բոլոր ոլորտների գերատեսչությունների ղեկավարներին ու նախարարներին խնդրանք՝ հսկողություն սահմանել, որովհետեւ մենք շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականների կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում: Կառավարության ծրագիրը ռեգուլյար պետք է լինի գերատեսչությունների ու նախարարությունների հսկողության տակ: Շաբաթական դուք հաշվետվություն տվեք ինքներդ ձեզ ու աշխատակազմին: Նյութերը կառավարության նիստ ներկայացնելու բազմաթիվ օրինակներ ունենք, բայց բերում ենք 10-15 րոպե առաջ այն պարագայում, որ այնտեղ որեւէ արտառոց պայման չի փոխվել»,- ասաց վարչապետն ու  նախարարներին զգուշացրեց, որ եթե կառավարության նիստ բերվող նյութերը ուշ ներկայացնելը լինի եւ բացակայի օբյեկտիվ պատճառաբանությունը, իրենք համապատասխան վերաբերմունք են ցույց տալու: