Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կա երկու լիդեր, որ ունի վարկանիշ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1sOM2jehgiA

ԱԺ ընտրություններում քաղաքական, գաղափարական պայքար չի ակնկալվում. մասնակից բոլոր ուժերի նպատակը լինելու է մեկը՝ ամեն գնով մտնել ԱԺ: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ «եթե 1990-ականների հետ համեմատենք, երբ կար ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, Դեմկուսը, ՍԻՄ-ը եւ ՀՀ-ն իսկական կուսակցական օրգանիզմի առաջացմամբ էր առաջ գնում, սակայն Ռոբերտ Քոչարյանը եկավ ու հայտարարեց, որ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, եւ այսպես վարի տվեց ամբողջ կուսակցական համակարգը»: Միավորումներն էլ  ձեւավորվում են անհատների, ոչ թե գաղափարների շուրջ։ Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա երկու լիդեր, որոնք ունեն վարկանիշ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը: «Բնականաբար, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո շատ շատերը կուզենան, այստեղ կարծում եմ՝ հերթ են կանգնել՝ ում տեղ կհասնի այդ դաշինքում, քանի որ Գագիկ Ծառուկյանը փաստացի ուղիղ ճանապարհ է դեպի ԱԺ՝ նրա դաշինքում լինելը»: «Ըստ էության, գործում են շահերի խմբեր, որոնք ոչ մի գաղափարախոսություն, քաղաքական պլատֆորմ չեն պահանջում: Ինչ-ինչ քաղաքական շահերի շուրջ համախմբվում են՝ իշխանության վրա ազդեցություն ունենալու, այդ պարագայում թաքնվելով քաղաքական կուսակցության մորթու մեջ, ռեալիզացնեն իրենց ամբիցիաներն ու շահերը»,- նշում է Լեւոն Շիրինյանը: ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նշում է, որ ընտրություններին ցանկանում է մասնակցել լայն դաշինքով։ Լեւոն Շիրինյանը կանխատեսում է. «Շիրակի մարզը վստահաբար հիմնականում կանգնելու է թիկունք: Բանակի մատակարարների առումով՝ տնտեսական մասով, խաղողագործներ...Այս բոլորը հավաքվելու են, դառնալու են Գագիկ Ծառուկյանի, նոր ԲՀԿ հենարան, թիկունք են կանգնելու, կասկած չունեմ»:   Թե որ ուժերին են այս պահին տեսնում ապագա ԱԺ-ում, քաղաքագետները տարբեր կարծիքներ ունեն՝  արեւմտամետ գաղափարների կողմնակից երիտասարդները կնախընտրեն «Ելք» դաշինքին, պայքարի կիզակետում կլինի Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմը։ Ավելին՝ տեսանյութով