Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինժեներական լաբորատորիաներ՝ Դիլիջանի դպրոցներում

Հասարակություն
db256bf4fb9c46d7f6b4190fc96bae36

Արդեն մեկ ամիս է, որ Դիլիջանի ավագ, Հաղարծնի, Թեղուտի և Գոշի դպրոցներում ներդրվել  են  ինժեներական լաբորատորիաներ, որոնց հիմքի վրա գործում են ինժեներական խմբակներ: Լաբորատորիաներում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ,  մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Հայաստանում ինժեներական կրթության հանրայնացման և որակի բարձրացման նպատակով ԻՏՁՄ-ն ծրագրում է հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցութամբ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցներում:  Ծրագիրը նախատեսված է դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով: Լաբորատորիաներում  առկա սարքերի օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելի հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա: Նրանք կսովորեն ստեղծել տարբեր ռոբոտներ՝ թռչող, գծին հետևող, գույները տարբերող, տարածություն կողմնորոշող: Դասընթացներից բացի, աշակերտների համար կկազմակերպվեն  նաև մի շարք խրախուսական մրցույթներ: Դիլիջանի համայնքապետարան