Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապաշտպանը՝ ամբաստանյալի աթոռին. նա փողերի լվացման փաստեր ունի (տեսանյութ)

Հասարակություն
marina-poghosyan

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հայտնվել է  ամբաստանյալի աթոռին։  Նա մեղադրվում է ուրիշի գույքը  անհատույց և շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա  հափշտակել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբանդյան 50 շենքում գտնվող բնակարանը  եւ  վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը: «Գիտեք՝   սպիտակ թելերով է կարված, երբ որ մեղադրող դատախազը եւ քննիչը գրում են, որ ես ինքս այդ կնոջը դրդել եմ, որ լիազորագիր տա, ոնց կարող էի դրդել, երբ 9 ամիս բացակայել է: Երբ այդ հարցը տվեցի, ասեցին դուք հեռվից կարող եք հոգեբանորեն դրդել»,- ասաց Մարինա Պողոսյանը: Նա   հայտարարում է՝ փորձում են  իրեն  լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի Հայաստանում  կոնկրետ անձանց կողմից փողերի լվացման փաստերի մասին, որոնք վերաբերում են Քաղավիացիայի նախկին գլխավոր վարչության պետ Երիցյանի հետ կապված  մոտ 3 մլն դոլարի չափով եւ 5 մլն դոլարի չափով օֆշորային կազմակերպություններից խարդախությամբ փոխանցումներին ՀՀ նախկին դատախազ Օսիպովի ընտանիքին՝ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի միջոցով: Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց: Պաշտպանի միջնորդությամբ  գործն ընդհատության կարգով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  ուղարկվեց Կենտրոնի դատարան։ «Թե բնակարանն է գտնվում Կենտրոնի տարածքում, թե գործարքն է իրականացվել Կենտրոնի դատարանում»,- ասաց պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը Պաշտպանական կողմի պնդմամբ՝  այս գործով օրենքով սահմանված հաղորդում չի ներկայացվել։ «Գործի սարքված լինելը ապացուցվում է նրանով, որ հաղորդումը հանցագործության մասին տրվել է այն ժամանակ, երբ  մարդը Հայաստանում չի եղել, չի բնակվել եւ իր անունից ստորագրել է մեկ այլ անձ, իր անվան դիմաց»,- ավելացրեց Մարինա Պողոսյանը: Տուժողի ներկայացուցիչը  դատավարության այս փուլում չցանկացավ մեկնաբանություն տալ։