Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումներ՝ Տավուշի մարզում

Հասարակություն
ain

Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը: «Օքսֆամ» կազմակերպությունը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացնում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո: Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը՝ առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվել են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բազմածավալ միջոցառումներ Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում: Ծրագրի շրջանակներում ներկայումս նախատեսվում է իրականացնել փոքրածավալ մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր Տավուշի մարզի 11 համայնքներում, որի հետ կապված կատարվել են նախագծային աշխատանքներ, ինչպես նաև՝ նախատեսվում է լուսաձայնային ահազանգման համակարգերի տեղադրում թիրախային համայնքների դպրոցներում: ԱԻՆ