Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկնեց քայլերը եւ ոչ-ոքի խաղաց

Սպորտ
unnamed-21-1

Հոլանդիայի Վեյք-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Մեր շախմատիստը սկզբնախաղում տիրեց նախաձեռնությանը եւ դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա գրոհի ոչ ճիշտ եղանակը ընտրեց եւ մրցակիցը հավասարեցրեց դիրքը: Ավելին, կողմերը շուտով կրկնեցին քայլերը եւ ստիպված խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը չորրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց մրցաշարում: Նա 2 միավորով այժմ բաժանում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն այսօր հաղթեց չինացի Յի Վեին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի: Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա հունվարի 19-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ, որը մրցաշարի առաջատարներից մեկն է եւ երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր: