Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
narine

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը   կմասնակցի ԱԺ ընտրություններին: «ՀՀ ցանկացած քաղաքացի ազատ է իր որոշումների մեջ՝ մասնակցելու ընտրություններին: Նա ընդամենը կատարել է իր քաղաքական պարտականությունները, իր իրավունքների շրջանակներում»,- կարծում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ 2015թ. փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը հիշեցրեց նրա մականունը։ Հանրապետականը սկսեց բացահայտ քննադատել Գագիկ Ծառուկյանին. «Չեմ կարծում, որ վարկաբեկվել է որեւէ մեկ կուսակցության կողմից. յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրը պատասխանատու է իր կայացրած որոշումների համար՝ այդ թվում քաղաքականությունից դուրս գալու»: Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ նաեւ հայտարարել էր՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք. «Այն, ինչ նշվել է, հայտարարվել է, երբեւէ առանց հիմքերի չեն եղել. դրանք երեւույթներ են, երեւույթների մասին են ընդամենը այդ խոսակցությունները եղել: Կարծում եմ՝ անձերի մասին երևբեւիցե նման հայտարարություններ չեն եղել»: Գագիկ Ծառուկյանի այս քայլն արդյոք նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ներել են նրա՝ Համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը միանալու  քայլերը. «Չեմ կարծում, որ որեւէ բան հիշեցնելու խնդիր որեւէ մեկն ունի, չեմ կարծում, որ դա հիշեցնելու կարիքը կա՝ յուրաքանչյուրը պատասխանատու է իր քայլերի համար»: Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ ՀՀԿ-ն կփորձի համագործակցել ԲՀԿ հետ, սակայն ԱԺ այս ընտրություններին Հանրապետականը  առանձին է մասնակցելու. «ՀՀԿ շանսերը բավականին բարձր եմ գնահատում, ու մենք միշտ եղել ենք առաջատար՝ քաղաքական օրակարգ թելադրելու առումով»: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին, ինչպես նաեւ մյուս ուժերին, դիտարկում  է որպես իր մրցակից եւ ամեն ինչ անելու է, որ նոր խորհրդարանում ամենաշատ աթոռները ունենա»։