Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանը եւս երկու ամիս կմնա կալանավայրում

Քաղաքականություն
aram-pavlik

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր եւս երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը: Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի համար սպասելի էր դատարանի այսօրվա որոշումը:  Հենց այդ կանխորոշված ելքից ելնելով էլ Արամ Մանուկյանը չէր ներկայացել դատարան: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանին մինչ վճռի հրապարակումը տեսակցել էր պաշտպանը: «Ասաց գամ ի՞նչ անեմ: Ամեն անգամ նույն բանն է լինում: Հավատ չունի, որ ինչ-որ բան կփոխվի»,- «Ա1+»-ին ասաց Հարություն Բաղդասարյանը: Արամ Մանուկյանի առողջական վիճակն էլ հիմա լավ է, առանց հենակների քայլում է:  Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ   Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ուներ  ոտքերի հատվածում, վիրահատվել էր  եւ երկար ժամանակ չէր կարողանում քայլել: