Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանը վերադարձավ Սերժ Սարգսյանի որոշմամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen

Նախընտրական շրջանում դաշինքների ձևավորումները տրամաբանական են: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ տրամաբանական չէ միայն այն, որ դեռևս վերջնականապես ձևավորվել է միայն մեկ դաշինք. «Կա մեկ հայտարարված, կայացած, ֆորմալ առումով դաշինք՝ «Ելք» դաշինքն է, որը կարծես թե տենդենց ունի ավելի լայն դաշինքով հանդես գալու՝ «ԳԱԼԱ» -ն է նրանց միանալու»: Ի դեպ, «ԳԱԼԱ»-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս մասին իրենք դեռևս վերջնական որոշում չունեն։ Մի շարք ռեսուրսների սղությունն է քաղաքական դաշտում միավորում ընդդիմադիր գործիչներին և չնայած մեծ մասը դեոևս չեն հայտարարել դաշինքների մասին, սակայն քաղտեխնոլոգը կարծում է, որ քչերի մոտ է միավորման հիմքը գաղափարական. «Մի շարք «չունենալները» բերում են նրան, որ ինչ-որ մի փուլում քաղաքական ուժերը, որոնք որոշում են ընդունում մասնակցել ընտրական գործընթացներին, հասկանալով որ իրենց միջոցները չեն բավարարում ինքնուրույն հարցեր լուծելու՝ որոշել են այս կամ այն ֆորմատով միավորվել»-նշեց Վիգեն Հակոբյանը: ԲՀԿ-ն չի բացառում Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելը: Այս մասին այսօր հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը։ «Չեմ կարծում, որ իրական ինչ-որ դաշինք է լինելու, կարող է լուսանցքում հայտնված կուսակցություններ հայտարարեն, որ միանում են Ծառուկյանին, սակայն դա մեծ դաշինք չի լինի»,- մեկնաբանում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու այսօր արված հայտարարությանը՝ քաղաքագետը նշում է, որ այն ձգձգման միայն մեկ պատճառ ուներ. «Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը հետաձգվում էր ոչ թե ժողովրդի պահանջով, կամ այլ գործոններով, այլ Սերժ Սարգսյանի որոշումով»: