Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարության հետեւանքով պատերը ճաքել են, փոխհատուցում չկա (տեսանյութ)

Հասարակություն
shinararutyun

Արտաշատի խճուղիում ապրող  բնակիչները չեն կարողանում ստանալ փոխհատուցում  նոր  ճանապարհի շինարարության հետեւանքով  իրենց տներում հասցված վնասի համար։ «Վախենում ենք, որ ուղղակի քայլենք: Ամեն օր պատկերից պոկվում, թափվում է գետնին: Ոչ մուտք ու ելք ենք անում, ոչ էլ: Ահավոր է»,- ասում է բնակիչներից  Աիդա Գրիգորյանը: Խնդրի մասին նրանք ահազանգում են հիմա, քանի որ հասկացել են՝ Երեւանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել իրենց։ «Քաղաքապետարանից ասեցին՝ կգանք կանենք, պատը կշարենք, իսկ ներսի հետ կապված, կամ գումարը կտանք, կամ դուք կանեք: Բայց հիմա ոչինչ չեն ասում», - ավելացնում է  Նորիկ Սարգսյանը: Իսկ Սոֆյա Գեւորգյանն էլ ավելացնում է : «Ասեցին փոխհատուցում կտանք, որ փոշի եք շնչում,  փոխհատուցում կտանք, այդքան աղմուկ-աղաղակը գիշեր-ցերեկ մենք տարանք, մեր երեխաները փոշին շնչեցին, բայց ոչ  մի փոխհատուցում»: Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Բնակիչներն իրենց բողոքները ներկայացրել են նաեւ այնտեղ:  «Եկել եք,  քանդել եք, բարի եղեք մարդկանց վճարեք: Չեք վճարում, մինչեւ Եվրոդատարան պետք է հասցնեմ:  Այսպես չի մնալու»,- նշեց բնակիչներից  Սպարտակ Գրիգորյանը: Շինարարության հետեւանքով ոչ միայն պատերին են ճաքեր առաջացել, այլ նաեւ ցանկապատերին: «Հզոր տեխնիկա աշխատացրին, լրիվ պատերը ճաքել է, պարիսպը 100 տոկոսով փլած է: Եթե մայթի վրայով մի երեխա անցավ, ընկնելու է: Ո՞վ է պատասխան տալու, չգիտենք: Լրիվ իրենց պատճառով է եղել»,- ասաց  Սիրեկան Խաչատրյանը Հենց նկարահանման ընթացքում Սիրեկան Խաչատրյանը ստացավ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանում, ըստ որի  իր տան  ցանկապատի բարեկարգման աշխատանք չի կատարվելու, քանի որ  կամրջի  շինարարական աշխատանքներն ավարտվել են նախորդ տարվա նոյեմբերի 30-ին: Ավելին՝ տեսանյութով