Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգապահական տույժեր՝ ոստիկանությունում

Պաշտոնական
14846555763277

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 543 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունք­ներով ոստիկա­նության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի. - հայտարարվել է նկատողություն`  58, - հայտարարվել է խիստ նկատողություն`  79, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով`  2, - ազատվել են ոստիկա­նու­թյունում ծառայությունից`  30: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախ­տումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատ­րաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են. - ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավա­խախ­տումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկա­տվութ­յունը, - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործութ­յուն­ների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը: Այսպես. - 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակ­ցությամբ կատարվել են 1752 ծառայողական քննություններ, որոնց արդյունք­ներով 761 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 50-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ: 16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով: 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված  ծառայողական քննությունների 35 նյութեր, /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված  ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/: Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատո­ղութ­յուն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Ծանոթություն ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015 թվականին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թվականին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 քրեական գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:   ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ