Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը բոլոր հնարավոր զիջումներն արել է. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan

Ադրբեջանին միայն կանխարգելիչ հարվածներ հասցնելով կարելի է զսպել եւ հասկացնել, որ ցանկացած գործողության կհետեւեն տասնապատիկ ավելի հզոր պատժիչ գործողություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Ես կողմակից եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից կանխարգելիչ հարվածների։ Մենք պետք է հիշենք, որ Ադրբեջանի կողմից միշտ լինելու են պրովոկացիաներ։ Ճիշտ կլինի, որ մեր համապատասխան ծառայությունները կարողանան պարզել հնարավոր հարձակման պահերը եւ կանխարգելիչ հակահարված հասցնեն»։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին՝ նա նշեց, որ նման պարագայում միջազգային հանրության  բացասական արձագանքը նորմալ է։ «Սակայն մենք մեր զինվորի կյանքն ենք պաշտպանում, որեւէ մեկը դրանում չի կարող մեղադրել»։ Գ. Իսագուլյանի խոսքերով՝ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացում Հայաստանը բոլոր հնարավոր զիջումներն արել է եւ այլեւս ոչ Հայաստանը, ոչ Արցախը զիջելու որեւէ բան չունեն։